Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի սառը պատասխանը Ադրբեջանին

Հունվար 26,2015 19:25

Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրվա լիագումար նիստը: Ելույթով հանդես եկավ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը:

Նա դատապարտեց փարիզյան իրադարձությունները և ՌԴ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ: Հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, օգտագործելով ԵԽԽՎ ամբիոնը, ինչպես և սպասվում էր, բարձրացրեց այս տարվա ամռանը դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը:

Նա այդ հարցը ներկայացրեց  որպես «Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի «դատարանի» կողմից «դատապարտված» ադրբեջանցի գերիներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարց» և ԵԽԽՎ անդամներից պահանջեց բողոքի նոտա հղել ընդդեմ այդ «դատական» շոուի: Ադրբեջանցի պատվիրակի հուզական ելույթին սառը և կարճ պատասխան տվեց Բելգիայի ԱԳ նախարարը: Նա, առանձնապես չկարևորելով, հնչած հարցը, նշեց. «Այդ հարցի վերաբերյալ որևէ մտահոգություն կամ առանձնակի ակտիվություն չեմ տեսել ԵԽԽՎ նախարարների խորհրդում: Համենայն դեպս, մինչև իմ այցը Հայաստան  կփորձեմ պարզել իրավիճակը: Ձեր հարցը ընդունում եմ ի գիտություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031