Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանն առաջարկում է գրավ կիրառել՝ լուծելով տուժողի հարցերը. (Տեսանյութ)

Հունվար 26,2015 19:03

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր ավարտվեց Վարդան Պետրոսյանի դատավարությունը, եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, իր ռեպլիկի իրավունքից օգտվելով հանդես եկավ պաշտպան Սամվել Ջաղինյանը:

Նա ասաց, որ քրեական գործի նյութերում որեւէ տեղ չկա այն մասին, թե քննիչը լրացուցիչ գնացել է վթարի վայր՝ զննության:

Պաշտպանն ասաց, թե վերցրել է գործի առաջին հատորը, որում առկա է եղել փորձագետի կնիքը, իսկ ցուցակ գոյություն չուներ, ինչը ըստ Ս.Ջաղինյանի՝ նշանակում է, թե գործի նյութերն ամբողջական չեն կամ ցուցակը հետո է տրվել:

Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի կալանքին, ապա պաշտպանն առաջարկեց գրավ, որով կարող են նաեւ տուժողի հարցերն էլ լուծել:

«Չի փարատվել որեւէ կասկած: Եթե ուզում եք լուծում, ապա վերադարձեք ավտոտեխնիկական փորձաքննության, որով կպարզվի, թե ում մեղքով է եղել ավտովթարը»,-ասաց նա:

Մեկ ժամից ավելի տեւեց Նիկոլայ Բաղդասարյանի ռեպլիկը: Նա փորձեց ֆրանսիացի փաստաբան, իր գործընկեր Մարի Դոզեի գրավոր ռեպլիկը ներկայացնել, ինչին առարկեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Սակայն, երբ Մ. Դոզեի խոսքն իր անունից էր ներկայացնում Նիկոլայ Բաղդասարյանը, որում հիմնականում դատախազ Արթուր Սարգսյանի մասին էր, հիմա էլ տեղից առարկեց դատախազը:

Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ տուժողի ելույթին, գործում առկա ելակետային տվյալներին, փաստերին:

«Մենք ականատես ենք այն փաստին, երբ քննիչը մի դեպքում եղել է Վարդան Պետրոսյանի մոտ՝ վերակենդանացման բաժնում ՝ ձերբակալման վայրում, միաժամանակ՝ հարցաքննել է տուժողներին: Մենք դիմեցինք ՀՔԾ, դռնփակ նիստ էր եղել, սպասենք, Եվրոդատարանին»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց, որ ավտովթարը տեղի է ունեցել բանուկ մասում, եւ որ այս դատով չի հաստատվում այս փաստը:

Պաշտպանն ասաց, թե ամեն ինչ անելու է, որպեսզի ապացուցվի, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում: Ըստ պաշտպանի, պատասխանատվություն կկրեն նրանք, դատավոր կամ դատախազ, որոնք կպնդեն հակառակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031