Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ մամուլի խոսնակն ադրբեջանցի 15 զինծառայողների ճակատագրի հարց է բարձրացնում

Հունվար 26,2015 18:44

Քիչ առաջ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել.

«Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամկազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել, Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, ծառայող ավելի քան 15 զինծառայողները:

Հ.Գ. Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Դե եթե ադրբեջանցիները զոհեր են, ուրեմն մեր զինվորները մարդասպաններ ու հանցագործներ են…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031