Հունվարի 23-ին կայացած ոստիկանության կոլեգիայի նիստում ամփոփվել են 2014 թվականի արդյունքները: Անցած տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացել են պարգեւների: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, մայոր Անի Դանիելյանը 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով ճանաչվել է հանրապետության լավագույն հետաքննիչ: Նա նախկինում լավ աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների եւ պարգեւների:
Նա 2006թ. գերազանցությամբ ավարտել է ոստիկանության ակադեմիան, 8 տարի հետաքննիչ է աշխատում: 30-ամյա Անին ամեն օր հայրենի Արճիս գյուղից ծառայակից ընկերների ավտոմեքենայով 23 կմ ճանապարհ է կտրում աշխատավայր՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ներկայանալու համար:
Լուսանկարը՝ police.am կայքից
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ