Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանկերի մոտ սպասողական վիճակ է»

Հունվար 26,2015 17:57

Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից հայաստանյան մի շարք բանկեր խուսափում են վարկեր տրամադրել: Եվ, չնայած, տարբեր միջոցներով բանկերը գովազդում են վարկավորելու պայմանները, սակայն հաճախորդների` վարկ ստանալու խնդրանքով այս կամ այն բանկին գրված դիմումները ամիսներով մնում են բանկերում` անպատասխան: Բանկի պատասխանատուները ոչ հա են ասում, ոչ` չէ:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը բանկերի` վարկավորման դադարեցումը պայմանավորում է վերջին ամիսներին ստեղծված անորոշ իրավիճակով եւ վերջերս Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման բարձրացմամբ, ինչը, տնտեսագետի մեկնաբանմամբ, նշանակում է անցնել թանկ փողերի քաղաքականությանը. «Այսինքն`վարկ ձեռբերելը թանկանում է: Բանկերը, սկզբնական շրջանում խուսափում են վարկեր տալուց` մինչեւ որ հասկանան`ինչ է կատարվելու: Մինչեւ բանկերը չհասկանան ինչ է կատարվում` տնտեսության մեջ վարկավորումն ինչքան է, իրենց դիրքերը եւ այլն, բանկերը վարկեր չեն տալու: Հիմա բանկերում սպասողական վիճակ է»:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, 2009-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ էլ

բանկերը, ժամանակավորապես, դադարեցրել էին վարկեր տալու գործընթացը:

Անդրադառնալով Հունաստանի ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին, որի հետեւանքով կանխատեսվում է եվրոյի արժեզրկում, ասաց, որ Հունաստանի` Եվրամիությունից դուրս գալը կարող է դեֆոլտի իրավիճակի հասցնել Եվրոպան եւ բավականին լուրջ տնտեսական ցնցում առաջացնել, հատկապես` գերմանական բանկերի համար, որոնք Հունաստանի պարտքի ֆինանսավորողն են հանդիսացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031