Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում Հիբրիդային ռեժիմ է. «Economist»-ի հետազոտությունը. Делавой Экспресс

Հունվար 26,2015 17:21

Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը բրիտանական «Economist Intelligence Unit» կազմակերպության «2014թ. Ժողովրդավարության ցուցիչ»-ում, փոխանցում է «Դելավոյ Էքսպրեսը»:

Ուսումնասիրության մեջ ներառված 167 երկրները բաժանված են 4 կարգերի՝ ամբողջովին ժողովրդավար, մասամբ ժողովրդավար, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:

Ցանկը կազմվել է հաշվի առնելով 5 բաղադրիչներ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ: Հայաստանը ստացել է 4.13 միավոր՝ ընդգրկվելով հիբրիդային ռեժիմի երկրների մեջ:

Տարածաշրջանում Հայաստանից առաջ են միայն Վրաստանն ու Թուրքիան, որոնք զբաղեցրել են 81-րդ և 98-րդ տեղերը համապատասխանաբար:

Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը ավտորիտար երկրների շարքում են՝ զբաղեցնելով 148-րդ, 158-րդ, 132-րդ հորիզոնականները համապատասխանաբար:

Ըստ հետազոտության, ժողովրդավարության հարցում լավագույն երկրներն են՝ Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան և Դանիան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031