Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորագույն տեխնոլոգիաներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

Հունվար 26,2015 17:17

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) այսօր բացվեց Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը, որի ստեղծումը նպատակ ունի խթանելու ԵԹԿՊԻ-ի ինստիտուցիոնալ բարեփոխումները և ապահովել նորարական տեխնոլոգիաների ներդրումը բուհում՝ համադրելով թվային մեդիայի՝ հեռուստատեսության, կինոյի, անիմացիայի, խաղարկային արվեստի նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:

«Այս կենտրոնը մեր ուսանողների համար ստեղծված հրաշալի միջավայր է, որտեղ նրանք հնարավորություն ունեն ստեղծագործել և ծրագրավորել մեդիայի ոլորտում, թիմերով աշխատել իրական նախագծերի վրա: Ինստիտուտում իրականացված տեխնիկական և ծրագրային զինումը, լաբորատորիաներն և տաղավարները տալիս են այդ հնարավորությունը: Այստեղ հնարավոր է սկսել և ավարտել ֆիլմ՝ որպես մեկ ամբողջական արտադրություն»,- կենտրոնի բացման ժամանակ ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը:

«Կենտրոնի բացումը հերթական միջոցառումն է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործունեության արդյունքում»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և հիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում կրթության և գիտության նախարարությունը 6 մլն դոլարին համարժեք գումար է հատկացրել, և ՀՀ 10 բուհեր հնարավորություն են ստացել արդիականացնել իրենց ուսումնական բազաները, կրթական ծրագրերը, ներմուծել կրթական նոր տեխնոլոգիաներ:

«Եթե հիշում եք, ծրագրի մեկնարկը տրվեց Երևանի պետական բժշկական համալսարանում՝ երկրի նախագահի մասնակցությամբ: Սա, փաստորեն, երրորդ ծրագրի բացումն է, իսկ առջևում դեռ յոթ այսպիսի ծրագրեր ունենք ներկայացնելու»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ԵԹԿՊԻ-ն կշարունակի կառավարությունից աջակցություն ստանալ. «2014 թվականի համեմատ, ՀՀ կառավարությունն այս տարվա պետական բյուջեով 37 մլն դրամ հավելյալ գումար կտրամադրի բուհին, որը հնարավորություն կտա, ենթակառուցվածքների զարգացումից բացի, իրականացնել նաև այլ ծրագրեր: Կարծում եմ՝ ներդրումները բուհում պարտավորեցնում են այս թանկարժեք տեխնիկան ծառայեցնելու իր նպատակին, որպեսզի ուսանողները կարողանան իրենց ունակությունները լավագույնս դրսևորել»,- ասաց պարոն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը՝ ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ ու մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ստեղծումը, որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031