Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն այնքան պարզունակ չի, որ ընդունի հրաժարական տալու պահանջները

Հունվար 26,2015 17:05

«Ռուսաստանի հետ մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ: Ողբերգությունը, որը եղավ Գյումրիում եւ որի վերաբերյալ վրդովմունքն ու զայրույթը հանրության կողմից մարդկայնորեն հասկանալի է, բայց այստեղ դա կապել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին եւ վերանայման հարց բարձրացնել, չեմ կարծում, թե տեղին է: Մենք ունենք դաշնակցային-ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ համատեղ պետք է զարգացնենք, խորացնենք այդ հարաբերությունները»,- նկատեց Նալբանդյանը:

Օրերս Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստը կայացավ, որի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չբացառեց, որ առաջիկայում Երեւանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առեւտրի բաղադրիչի: ԵՄ Հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Ազատություն» ռադիոկայանին հույս էր հայտնել, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կպահպանվի:

Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Մենք ԵՄ-ի հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, որը կարող է ստեղծվել, ձեւավորվել երկու կողմի միջեւ: Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը ցանկություն եւ պատրաստակամություն ունեն եւ ձգտում են այդ հիմքին իրավական ձեւակերպում տալ: Փոխգործակցությունն ամրապնդել, խորացնել եւ զարգացնել բոլոր հնարավոր ձեւաչափերով ու ուղղություններով, ինչը չի հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձեւաչափերում: Այդ մասին են ասել Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարը, ինչպես նաեւ մեր գործընկերները ԵՄ-ի կողմից, որոնք վարում էին Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության խորհրդի նիստը: Մենք ընդհանուր եւ միասնական դիրքորոշում ունենք` շարժվել առաջ»:

ՀԱՊԿ-ն, ըստ պայմանագրի, պարտավո՞ր է արձագանքել, երբ ոտնձգություն է կատարվում Հայաստանի սահմաններին, այսօր լրագրողները մի քանի անգամ փորձեցին Նալբանդյանից պարզաբանում ստանալ: ԱԳ նախարարը դարձյալ նշեց, թե ՀԱՊԿ-ի քարտուղարի եւ անդամ պետությունների նախագահների մակարդակով եղել են հայտարարություններ, ապա խորհուրդ տվեց լրագրողներին մանրամասն ծանոթանալ ՀԱՊԿ փաստաթղթերին:

Չի՞ պատրաստվում Էդվարդ Նալբանդյանը հրաժարական տալ` հաշվի առնելով վերջին շրջանում շփման գծում լարվածության առիթով ԱԳՆ-ի աշխատանքի վերաբերյալ հնչող քննադատությանը, նման հարց ուղղեց նախարարին Lragir.am-ի լրագրողը: «Ինչ վերաբերում է, նրան, որ դուք պահանջեք հրաժարական, ապա, եթե կարծում եք, որ ես այնքան պարզունակ կգտնվեմ, որ ձեր պահանջը լուրջ կընդունեմ, միանգամայն սխալվում եք: Ես գիտեմ հասարակության կարծիքը, եւ թողեք հասարակությանն` իր կարծիքը ունենալ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031