Լրահոս
Օրվա լրահոսը

Ցողունային բջիջները լայն կիրառություն ունեն

Հունվար 26,2015 18:08

ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը ԱՄՆ-ի «Cryostem» կազմակերպության մասնագետ Ֆադի Ջոզեֆ Բեջանին ներկայացրեց ցողունային բջիջների կիրառման գործում իրենց ձեռքբերումները։ Ամերիկացի մասնագետը տարբեր ոլորտների առաջատար մեր մասնագետներին ներկայացրեց, որ բիոբանկի հատուկ պայմաններում պահպանվող մարդու սեփական ցողունային բջիջները  կիրառում են  որոշ ծանր հիվանդությունների, նոր օրգանների կամ իմպլանտների պատրաստման, ռեգեներատիվ, հյուսվածքների վերականգնման և այլ  դեպքերում։

Վկայակոչելով Ջոն Հոպկինսի և ամերիկյան այլ համալսարաների  ուռուցքաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնների  ուսումնասիրությունների արդյունքները` բանախոսը նշեց, որ առավել արդյունավետ և անվտանգ է ցողունային բջիջների ստացումը ճարպային հյուսվածքներից։ Այն լավ աղբյուր է բազմատեսակ ցողունային բջիջների ստացման համար։ Ըստ նրա` այս դեպքում ապահովվում է առավել նպատակային արդյունք, որն ի տարբերություն ոսկրածուծից անջատված ցողունային բջիջների, ունի առավել ցածր ռիսկայնություն։

Ֆադի Ջոզեֆ Բեջանին նաև ներկայացրեց, որ «Cryostem»-ը մշակել է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների անջատման կենտրոնի ստեղծման գաղափարը։

Կորպորացիան նման կենտրոններ ունի  Հոնկոնգում, Թաիլանդում, Թուրքիայում և այլ երկրներում։ Ֆադի Ջոզեֆ Բեջանին իր կազմակերպության անունից հանդես եկավ Հայաստանում ևս տարածաշրջանային նման կենտրոն ստեղծելու առաջարկով` հաշվի առնելով մեր երկրում ցողունային բջիջների անջատման որոշակի փորձը և հեռանկարները։ Նա հայ մասնագետներին ներկայացրեց նման կենտրոնի ստանդարտ նախագիծը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ գործողությունները նախ և առաջ պետք է լինեն մեր երկրում այս ոլորտում գործող իրավական դաշտին, բարոյական և հոգևոր նորմերին համահունչ։ Նա առաջարկեց  քննարկումները շարունակել Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրի նեղ մասնագետների հետ։

Նախարարը նշեց, որ պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով բոլոր կարծիքները, առկա հնարավորություններն ու ռիսկերը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Շատ լաւ գաղափար է: Հայաստանը մեծ յաջողութիւն կարող է ունենալ այս բնագաւառում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031