Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող, սակայն նրանցից ոչ մեկը տուժողի իրավահաջորդ ճանաչվելու հարցում դեռ դիմում չի ներկայացրել:
Հենց նոր Aravot.am-ը Ավետիսյանների դստեր ամուսնուն՝ Արթուրին հարցրեց, թե ինչու դիմում չեն ներկայացնում: Վերջինս ասաց, որ այս պահին չգիտի ինչ պատասխանի: «Ես առաջնահերթ իմ ընտանիքի անվտանգության մասին եմ մտածում»,- ասաց Ավետիսյանների փեսան՝ փոխանցելով, որ քիչ հետո գնալու Գյումրու քաղաքապետարան՝ իրավական խորհրդակցություն ստանալու:
Մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարան եւ ոչ թե անկախ ու պրոֆեսիոնալ փաստաբանի մոտ, վերջինս ասաց. «Հավատացեք, ես այս ոլորտի հետ երբեւէ գործ չեմ ունեցել: Բայց տեսնեմ ինչ կլինի՝ լավագույն փաստաբանին կվերցնեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ