Լրահոս
Օրվա լրահոսը

Որն էր կառավարության խորամանկ քայլն, ըստ Մակարյանի (Տեսանյութ)

Հունվար 26,2015 16:26

«Ռուսաստանի բոլոր քայլերը, որ վերլուծենք՝ կտեսնենք,որ դրանք առանձնապես դրական չեն Հայաստանի համար, դրանք անուղղակի խնդիրներ առաջացրեցին Հայաստանի համար»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Օրինակ, ինչպես ներկայացրեց պարոն Մակարյանը, Ուկրաինայի հետ պատերազմը Ռուսաստանը սկսեց, Հայաստանը կապ չուներ, բայց ներքաշվեց դրանում, արդյունքում հայերը կորցրեցին իրենց աշխատանքն ու բիզնեսը Ուկրաինայում. այս երկիրը Հայաստանի հետ խոշոր առեւտրային երկրների ցուցակում էր, պատերազմի հետեւանքով առեւտուրը բավականին նվազել է:

Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն ու ռուբլու անկումը ազդեց ՀՀ դրամի վրա, ըստ պարոն Մակարյանի, հայ գործարարները, արտահանողները տուժեցին. «Բայց, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները փոխհատուցում չեն պահանջում Ռուսաստանից, որովհետեւ ինքն էր այս ամենի պատճառը: Մենք էականորեն տուժում ենք»:

Միությունը, ինչպես վստահեցրեց պարոն Մակարյանը, դիմել է կառավարությանը, որպեսզի վերջինս աջակցի գյուղմթերքներ վերամշակող եւ արտահանող այն ընկերություններին, որոնք տուժել են. «Այս ընկերություններին եթե չփորձեն հիմա աջակցել, փոխհատուցել, ապա 2015 թվականի ամռանը եւ աշնանը մթերելու հնարավորություն չեն ունենա, գյուղացու բերքն էլ կմնա դաշտում: Կառավարությունը դրական է արձագանքել, հիմա աշխատում ենք այդ փաթեթի վրա:

Մանրամասն` տեսանյութում

Ինչ վերաբերում է Միգրացիոն օրենքին, պարոն Մակարյանը նշեց, որ ՌԴ-ն միգրացիայի նոր օրենքը կիրառեց, որովհետեւ ինքն էլ աշխատատեղերի խնդիր ունի, արդեն իր երկրից էլ են մեկնում այլ երկրներ աշխատելու. ՌԴ-ն իր շուկան պաշտպանելու համար է արել, աշխատատեղեր է ազատում իր քաղաքացիների համար:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Մակարյանի դիտարկմամբ` ՌԴ-ի ապագան անորոշ է, եւ չի էլ նկատվում նրա դիրքորոշումը կապված սանկցիաների հետ, ուստի սուր վիճակը կշարունակվի, եւ դրա ազդեցությունը ռուբլու ու արտահանողների վրա կզգացվի:

«Ռուսաստանի հետ առավելություններն անգամ հաշվի առնելով, գյուղատնտեսական մթերքների բլոկը տուժում է և կշարունակի տուժել: Այսօրվա ռուբլու կուրսը դա է ենթադրում: Անգամ ռուսական կողմը դիմել է հայ արտահանողներին գներն էժանացնելու համար: Հայկական ընկերությունները հարկադրված են գնալ նման բաների, որովհետեւ զրկվում են շուկայից: Մեր արտահանողները շատ դանդաղ արձագանքեցին ռուսական շուկայի փոփոխություններին, ի տարբերություն Թուրքիայի եւ այլ երկրների»,-ասաց պարոն Մակարյանը:

Մանրամասն` տեսանյութում

Հայաստանի տնտեսության աճի մասին էլ, պարոն Մակարյանը լավ բան չի կանխատեսում` զրոյական աճ, բայց դիմակայելու համար, կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք խթան են տնտեսության աշխուժացման համար: «Անցյալ տարի ընդունած որոշումը ընտանեկան բիզնեսի մասին, շատ լավ որոշում է, սահմանամերձ համայնքներում փոքր բիզնես կազմակերպելու համար տրված արտոնությունները: Այս վերջին որոշումն էլ` շրջանառության հարկը մինչեւ 10 անգամ իջեցրել են: Սա շատ հետաքրքիր որոշում է` խոշոր ներդրումն այնքան է, որ 100 միլիոն դոլարի արտահանման հնարավորություն պետք է ունենա, չպիտի ներքին շուկայում վաճառվի, այստեղ կառավարությունը խորամանկ է եղել: Այսինքն` որոշումը խիտի խթանի խոշոր ներդրումները»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031