Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության պատրիարքին՝ ներկայացնելով գյումրեցիների պահանջը, այն է՝ ոճրագործին հանձնել հայկական կողմին:
Aravot.am-ի հետ զրույցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Ճշմարտությունը եւ իրականությունն այն է, որ ես ոչ գրավոր, ոչ բանավոր ռուսաց պատրիարքին չեմ դիմել: Տարածվածը ոչ թե ապատեղեկատվություն է, այլ եղածի ոչ ճիշտ ներկայացումն է: Ընդամենը եղել է այն, որ ես դիմել եմ տեղի ռուս հոգեւորականին՝ հայր Անդրեյին, որը նաեւ ռազմաբազայի հոգեւորականն է, եւ դիմել եմ ամենածանր պահին, երբ ընթանում էին բախումներ հյուպատոսարանի մոտ: Այդ պահից զանգահարել եմ իրեն եւ բավական զգացմունքային ալիքի վրա իրենից պահանջել եմ, որ դիմի Ռուսաց պատրիարքին եւ պատրիարքը փորձի միջամտել: Այս է եղել, այլապես ես ոչ գրավոր եւ ոչ էլ բանավոր ուղղակի Ռուսաց պատրիարքին չեմ դիմել: Եվ հայր Անդրեյը հենց այդ պահին էլ խոստացավ, որ անմիջապես կկապվի պատրիարքարանի հետ եւ, կարծում եմ՝ անմիջապես էլ կապվեց:
Հետո ես պատասխան ունեցա հայր Անդրեյից, որ պատրիարքարանը ցանկություն է հայտնել չմիջամտել, որովհետեւ իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն կամ կարիք չի տեսել:
Այս է ամբողջ եղածը՝ ինչ որ ճշմարտությունն է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇՅԱՏՅԱՆ