Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ են բացահայտել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծելու գործի հետ կապված: Նա պատասխանեց. «Արամ Մանուկյանի գործը բացահայտվել է, հարուցվել է քրգործ՝ 117 հոդվածի հատկանիշներով: Հանցագործություն կատարած անձը հայտնի է, ստորագրություն են վերցրել՝ քաղաքից չբացակայելու համար»
Հարցին՝ դրան նախորդեցին ծեծի այլ միջադեպեր ազատամարտիկների, նախորդ ծեծերի հետ կապ կա՞ կապ՝ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Բացարձակ չկան հիմքեր՝ այդ դեպքերը մեկը մյուսի հետ կապելու: Դրան հաջորդող օրն էլ նմանատիպ հանցագործություն կատարվեց՝ Հրազդանում ՀԱԿ ակտիվիստի լրիվ անձնական դրդապատճառներով եղավ: Նորից աղմուկ բարձրացավ, որ ծեծել են ակտիվիստի, այն դեպքում, երբ ակտիվիստը հստակ գիտեր ովքեր են ծեծողները եւ այլն: Մնացած բոլոր դեպքերով հարուցված են առանձին քրգործեր: Ինչ-որ կապ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ