Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը կրկնել է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը պահպանելու կոչը

Հունվար 26,2015 15:43

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը Ուկրաինայի արևելքում, որտեղ վերջերս սրվել է իրավիճակը, հակամարտող կողմերին կրկին կոչ է արել դադարեցնել մարտերն ու հարգել Մինսկի համաձայնագրով ձեռք բերված հրադադարի ռեժիմը, ասված է ԵԽԽՎ կայքում:

«Չնայած վերջին շրջանում ակտիվացել են դիվանագիտական ջանքերը, ես լրջորեն մտահոգված եմ նոր բռնություններով և սադրիչ հռետորաբանությամբ, որը վտանգի տակ է դնում Մինսկի գործընթացը: Վեհաժողովի առաջիկա նիստին ընդառաջ, որը տեղի է ունենում երկուշաբթի, ես բոլոր կողմերին, հատկապես քաղաքական գործիչներին, կոչ եմ անում հավատարիմ մնալ իրենց ստանձնած պարտավորություններին: Մինսկի գործընթացը պատերազմը կանգնեցնելու մեր հնարավորությունն է, քանի որ հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են բոլոր կողմերը: Այնպես որ, ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերն ու ծանր սպառազինությունը, ինչպես նաև ազատ արձակել պատանդներին և ձերբակալված մարդկանց», – ասել է Բրասյորը:

Լարվածությունը աճել է հատկապես Դոնեցկ և Մարիուպոլ քաղաքներում: Վերջինում, ռազմական գործողությունների արդյունքում, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի մասին:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031