Լրահոս
Օրվա լրահոսը

Գետի՛նը պետք է մտնեք. թուրք քաղաքագետի հոդվածը՝ ՀՀ նախագահին ուղղված հրավերի ու բռնակալ Ալիևի մասին. artsakhpress.am

Հունվար 26,2015 14:33

Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար:
«Գետի՛նը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում»,- գրել է նա:

Նա հիշեցրել է, որ Չանաքքալեին (Գալիպոլի ճակատամարտ) նվիրված միջոցառումն ամեն տարի տեղի էր ունենում մարտի 18-ին:

«Այս տարի նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենամեծ «գայթակղության քար» Ադրբեջանի բռնակալ Ալիևին վերցնելու է ու միասին Չանաքքալե են գնալու: Եվ «Իթթիհաթ վե Թերաքքիի» մսագործների կողմից հայ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործությունը խորհրդանշող օրը՝ Ապրիլի 24-ն են «տոնելու»: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսպես է գրում. «Սպանված մեկուկես միլիոն հայերի ուրվականների հետ են քայլելու»,- գրել է նա:

 Նյութի մանրամասները կարդացեք artsakhpress.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031