Լրահոս
Օրվա լրահոսը

Շինհրապարակների կազմակերպման պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու  նոր պահանջներ կսահմանվեն

Հունվար 26,2015 14:11

Երևան քաղաքում իրականացվող կառուցապատման աշխատանքներում շինարարական հրապարակների կահավորումը քաղաքային միջավայրին ավելի համահունչ դարձնելու նպատակով անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկվել է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ նախագծերում հստակ ներառելով մի շարք գործոններ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես առաջարկվել է ներառել շինարարական հրապարակների պատնեշի չափերի և տեսքի,  պատնեշից դուրս ժամանակավոր կառուցվող անցուղիների ու դրանց լուսավորության, ինչպես նաև վերամբարձ կռունկների և արդեն կառուցված հարկերի գիշերային լուսավորության ապահովման պայմանները: Բացի այդ, նախատեսվում է շինարարական հրապարակից դուրս ճանապարհային լրացուցիչ նշանների տեղադրում, կառուցապատվող օբյեկտների երկաթբետոնե կմախքի կառուցմանը զուգահեռ փողոցներին անմիջապես հարակից հատվածներում արտաքին լրացուցիչ պաշտպանիչ շերտերի ստեղծում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

«Շինարարական հրապարակների կազմակերպման հարցում մենք պետք է որդեգրենք նոր աշխատաոճ: Խիստ հսկողություն է պետք սահմանել գործընթացի նկատմամբ և շինարարական կազմակերպություններից հետևողականորեն պահանջել պահպանել սահմանված չափորոշիչները: Այստեղ անելիքներ կան նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացքում:  Կառուցապատողների հետ բացատրական և խորհրդատվական աշխատանքներ տարեք՝ հնարավորին սեղմ ժամկետում Երևան քաղաքում այս նոր մշակույթը ձևավորելու և տեսանելի արդյունք ունենալու համար»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031