Կիևում «Եվրոմայդան»-ի առաջին զոհերին՝ Սերգեյ Նիգոյանին ու Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզնևսկուն, ոստիկանները չեն սպանել, այդպիսի եզրակացության է հանգել Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը՝ սպանության վարկած դիտարկելով հակամարտության թեժացումը, հայտնում է «Սեգոդնյա»-ն:
ՆԳՆ փոխնախարար Վիտալի Սակալը խոսքերով, Նիգոյանին սպանել են որսորդական հրացանով: Երկու անգամ կրակել են կրծքին, մեկ անգամ՝ գլխին, իսկ Ժիզնևսկուն՝ հրացանով կրակել են սրտին: Սակալը նշել է, որ ոստիկանությունն այդպիսի զենքերով համալրված չէ:
«Հետաքննությունը այլ վարկածների հետ մեկտեղ դիտարկում է նաև այն, որ սպանությունը կատարվել է հակամարտությունը թեժացնելու և ցուցարարների զենք կրելն արդարացնելու նպատակով: Դա հաստատում է բաց աղբյուրներից ստացված բազմաթիվ նյութերը, որտեղ հրազեն կրող մարդիկ են ֆիքսված», – ասել է Սակալը նշելով, որ սպանվածների դիակները տեղափոխվել էին այլ վայր, իսկ սպանության վկաներ այդպես էլ չեն հայտնաբերվել: Այդ պատճառով նրանք հեռուստակայաններին խնդրել են տեսանյութեր տրամադրել՝ հետաքննությանն օգնելու համար:
Իրավապաշտպան Եվգենի Զախարովը նույնպես կարծում է, որ սպանությունը կատարվել է իրավիճակը թեժացնելու նպատակով.
Կարդացեք նաև
«Այն որ դա չեն արել ոստիկանները, միանշանակ է: Բայց թե ով և ինչ նպատակով է խլել Նիգոյանի և Ժիզնևսկու կյանքը, իսկ արդյունքում ավելի քան հարյուր մարդկանց կյանքեր, պետք է բացահայտի հետաքննությունը: Իսկ դա պարզելը բարդ է», – ասել է Զախարովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Իսկ սպանվել են հայն ու բելոռուսը,որովհետև նրանց համար բողոքողներ չեին լինելու…