Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է հանրությանը ներկայացնել չնախատեսված վայրերում աղբ թափող իրավաբանական անձանց անունները

Հունվար 26,2015 14:03

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնակչության, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը կուտակվում է չնախատեսված վայրերում, դատարկ աղբարկղերի կողքին:

«Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր  հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031