Ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ մեկնաբանելով հայ – ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան շփման գոտում վերջին երեք շաբաթներին առկա լարվածությունը, կարծիք հայտնեց, որ դա չի բերի լայնածավալ պատերազմական գործողությունների:
«Այդուամենայնիվ, չի էլ կարելի բացառել պատերազմը: Որքան երկար է շարունակվում այս ամենը, այդքան լարվածությունն աճում է, սակայն որպեսզի այն վերածվի ինչ-որ բանի, հարկավոր են լրացուցիչ քաղաքական որոշումներ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում և հնարավոր է նաև՝ այլ վայրերում», – ասաց փորձագետը:
Ֆելգենգաուերի խոսքով, կվերածվի արդյոք ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի՝ մեծամասամբ կախված է նաև ներքաղաքական իրավիճակից թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Ամեն դեպքում, փորձագետը փաստեց, որ արտաքին ուժերը Ղարաբաղով այսօր չեն զբաղվում․ – «Դրա մասին, իմ կարծիքով, բացի ադրբեջանցիներից և հայերից ոչ ոք չի հիշում»:
Ազա Բաբայան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում