Հունվարի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Մրգավանի սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Պատարագին:
Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Գյումրիի սպանդի զոհերի:
Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար Ալոյանն իր աղոթքը բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերը լույսի մեջ պահի բոլոր նահատակների հոգիները, խաղաղություն պարգևի Հայաստան աշխարհին և սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի:
Տեր հայրը նաև իր օրհնությունը բերեց հավատավոր ժողովրդին` կոչ անելով նրանց լինել միաբան և սիրել միմյանց:
Արարատի մարզպետարան