Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Պերմյակովին դատենք այստեղ, մենք պարտավոր ենք նրան տալու իրենց». Հովհաննես Սահակյան

Հունվար 26,2015 13:28

Որպես իշխող ՀՀԿ ներկայացուցիչ՝ ի՞նչ կարող եք ասել այսօր գյումրեցիներին, ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ, որ իրենք իրենց ապահով զգան: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մի հայ մարդ էլ ես եմ, մեր դուռ ու լուսամուտն էլ, երբ որ գնում ենք Սպիտակ, փակ չէ, ի՞նչ երաշխիքներ կարող ենք տալ: Մենք գյումրեցիների հետ ենք, իրենց կողքին ենք, իրենց հավասար սգում ենք: Այդ արհեստական ջրբաժանը՝ իշխանություն-ընդդիմություն գոնե այդ հարցում մի բաժանեք: Ես, որպես ընտանիքի հայր, նույնպես ցանկանում եմ, որ այդ դեպքը բացահայտվի, որ վաղը իմ երեխան դուրս գա փողոց՝ նման իրավիճակ չլինի իմ երեխայի հետ փողոցում: Դուք կարող է մեքենայով էլ գնաք՝ անապահով լինի: ԱՄՆ-ում մեկ հոգի մտնում է դպրոց եւ կոտորելով դուրս գալիս՝ ապահո՞վ է այնտեղ»:

Մեր հարցին՝ բա ինչի՞ էիք ասում «Ապահով Հայաստան»՝ Հովհաննես Սահակյանը արձագանքեց. «Այսինքն` ապահով Հայաստան դուք բոլորդ հասկացել էիք, որ յուրաքանչյուրի կողքին պետք է դնեինք ապահովություն ապահովող մարդ հա՞, որպեսզի անվտանգ քայլեք»:

Մեր հարցին՝ Պուտինի մամուլի խոսնակը հայտարարեց, որ Պերմյակովը պետք է պատժվի ՌԴ օրենսդրությամբ, դա ճնշում չէ՞ հայկական կողմի վրա՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Լեբեդեւն էլ եկավ, այլ բան հայտարարեց՝ որպես պատգամավոր»:

Լրագրողների դիտարկմանը, որ Պուտինի խոսնակը իշխանության տեսակետը ներկայացնելու համար ավելի բարձր պաշտոնյա է՝ Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Ո՞վ է ասում, այդպե՞ս եք ուզում: Ես ուզում եմ ընդամենը համադրել հայտարարությունները: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այնտեղ այնքան շփոթված են, որ իրենք էլ չեն կարողանում ռեալ եւ սթափ գնահատել իրավիճակը՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչպես: Ո՞վ էր այդ Պերմյակովը, որ եկավ, մտավ, կոտորեց, դուրս եկավ բոլորին աննկատ, որեւէ մեկը չիմացավ: Միայն կինոներում է դա լինում: Թողեք նախաքննությունն անեն իրավապահները: Երկուսի մոտ էլ կա վճռականություն, որ արդար, թափանցիկ քննություն լինի եւ պարզվեն գործի հանգամանքները»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ 1999-ի ռուս զինվորականների հանցագործության ժամանակ նրանց այստեղ դատեցին, իսկ հիմա Պերմյակովի դեպքում հարց է առաջանում, թե որտեղ են իրավասու դատել՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ առաջնորդվում են միջազգային պայմանագրերով. «Եթե մենք վերցնենք իրեն դատենք այստեղ, վճիռն օրինական ուժի մեջ մտավ, մենք պարտավոր ենք Պերմյակովին տալու իրենց: Դա կտեւի 1 ամիս, 2 ամիս, թե 10 ամիս, մենք պարտավոր ենք հանցագործին հանձնել իրենց, որ այնտեղ իր պատիժը կրի՝ անկախ նրանից՝ նրան դու ես բռնել, թե մյուսն է բռնել»:

Մենք ճշտեցինք ՝ավելի լավ է իրենք դատեն, բայց այստե՞ղ պատիժը կրի՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ավելի լավ է մենք այս գործի հանգամանքները տեսնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031