Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանի պատասխանը պաշտոնական Անկարային` «թոզ փչելով առաջ չես շարժվի»

Հունվար 26,2015 12:56

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել` նվիրված 2014թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը:

Նախարարը նախ իր ներածական խոսքում կարեւորեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, նկատելով, որ այն նոր հեռանկարներ է բացում Հայաստանի զարգացման համար:

Նախարարն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից ամռանը շփման գծում լարվածությանը, նոյեմբերին հայկական ուղղաթիռի կործանմանը հակառակորդի կողմից:

Հայաստանի ԱԳ նախարարը կարեւորեց ԱՄՆ-ի հետ, Եվրոպական երկրների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում երկկողմ համագործակցությունները` բարիդրացիական փոխգործակցության ուղղված քաղաքականությունը եւ ամփոփեց ԱԳՆ-ի գործունեությունը 2014 թվականի ընթացքում:

Անդրադառնալով Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությանը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այդ սարսափելի հանցագործության օրը Հայաստանի նախագահը իրավապահների հետ խորհրդակցություն է անցկացրել, տվել է հանձնարարականներ, եւ նշել է, որ ամենասեղմ ժամկետներում պետք է հայտնաբերել մեղավորներին եւ օրենքի ամենախիստ ուժով պետք է պատժել մեղավորներին: «Հայկական կողմը պատշաճ համագործություն է ծավալել ռուս գործընկերների, շփումներ են եղել եւ շարունակվում են ամենատարբեր մակարդակներով, լիակատար փոխըմբռնում կա դատաքննությունը պետք է լինի բաց, թափանցիկ», նշեց Նալբանդյանը:

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` օրերս հայերին ուղղված կոչին, հարցրեց` ինչո՞ւ էին սպասում այս տարին, որպեսզի Դինքի սպանության վերաբերյալ հայտարարություն անեին, ինչպե՞ս բացատրել դա: «Ութ տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չցանկացան բացահայտել Դինքի սպանությունը: Այս նոր հայտարարության մեջ նոր բան չկա, դրանց պատասխանը տրվել է: Թուրքական իշխանությունները հնարավորություն ունեին օգտագործել պատմական առիթը հենց Դավութօղլուի ստորագրած արձանագրությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Ավաղ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտել Ցեղասպանությունը եւ հայ ժողովրդի համար ոչ բարեկամական հայտարարություններ անել, որն ավելի խորացրեց անվստահությունը», նշեց Նալբանդյանը թուրքական կողմին ասելով` «Թոզ փչելով առաջ չես շարժվի: Մեկ առիթով Դավութօզլուին ասել եմ` փիլիսոփայությունից պետք է անցնել իրատեսական քայլերի»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031