Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճին սպառնում է սնդիկով աղտոտում. ԷկոԼուր

Հունվար 26,2015 12:42

Սեւանա լճին սպառնում է սնդիկով աղտոտում: Սնդիկի արմատական երեւակումները հայտնաբերվել են Սեւանա լիճ թափվող Մասրիկ գետի վերին հոսանքների ավազանում` Սոնա աղբյուրի եւ Վերին Շորժայի տարածքներում,  դեռ 1974-1978թթ: Նույն տարածքում հայտնաբերված է նաեւ ոսկի:

Ներկայումս Մասրիկ գետի վերին հոսանքներում ոսկու որոնման թույլտվություն է ստացել «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, եւ ոսկու որոնման թույլտվություն ստանալու գործընթաց է անցնում «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը:

«Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հետախուզման աշխատանքներ է իրականացնելու Վերին Շորժա համայնքի 81.8 հա տարածքում: «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը որոնման աշխատանքներ է իրականացնելու Ակունք համայնքի 695 հա վարչական տարածքում: Կանխատեսելի է, որ որոնողահետախուզական աշխատանքների պատճառով տարածքների խախտումը կհանգեցնի սնդիկի արտահոսքի Մասրիկ գետի ավազան:

Հիշեցնենք, որ սնդիկը համարվում է խիստ վտանգավոր քիմիական նյութ: Այն տոքսիկ ազդեցություն է ունենում նյարդային, մարսողական եւ իմունային համակարգերի վրա, թոքերի, երիկամների, մաշկի եւ աչքերի վրա: Հատկապես լուրջ խնդիրներ են առաջանում հղի կանանց շրջանում, քանի որ սնդիկը վտանգ է ներկայացնում պտղի ներարգանդային եւ մանկան կյանքի վաղ փուլերում զարգացման համար:

 

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031