Հունվարի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կիևյան փողոցից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին` 1991 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ՝ սրահից հայտնաբերվել և առգրավվել է «MP-654K» տիպի 4.5 մմ տրամաչափի պնևմատիկ ատրճանակ և «618 TYPF» տիպի էլեկտրաշոկ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային
Լավ, հայն առանց զինամթերքի հայի դեմ ո*նց կանգնի, ո*նց դիմանա..