Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները խոստովանել են իրենց 6 զոհը

Հունվար 26,2015 12:10

Ադրբեջանական իշխանությունները վերջին շրջանում թաքցնում էին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի կորուստները: Սակայն այդ կորուստների մեծ թիվը ստիպել է թեկուզ մասամբ խոստովանել զոհերի եւ վիրավորների առկայության մասին:

Haqqin.az կայքը գրում է , որ Գեդաբեկի ուղղությամբ հայկական ականանետի ականը ընկել է ադրբեջանական բլինդաժի մեջ, ադրբեջանցի 3 զինծառայող զոհվել է:

Նույն կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է մարտերի ժամանակ եւս 3 ադրբեջանցի զինծառայողի սպանվելու մասին:

Սոցիալական կայքերում բլոգերները տարածել են զոհվածների անունները՝ Զաքաթալայի շրջանից զորակոչված Էլշան Էֆենդիեւ, Շաբրանի շրջանից զորակոչված Շաբրան Աղաեւ եւ Գաջիղաբուլայից Վուգար Գասիմով:

Վիրավորվել են կապիտան Իլգար Ասադովը եւ Անար Ալիեւը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ, թշնամին զոհ չի տալիս…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031