Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաճառականները պահանջում են, որ վարչապետն անձամբ իջնի ներքեւ (Տեսանյութ)

Հունվար 26,2015 12:05

Այս պահին կառավարության շենքի դիմաց Երեւանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցման պահանջով բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք դժգոհում են, որ անհարկի ավելացել են թղթաբանական աշխատանքները, ինչի արդյունքում իրենց եկամուտները էապես նվազում են:

Քիչ առաջ կառավարության նամակների ընդունման բաժնի պետը նրանց առաջարկեց ժամը 1-ին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց հավաքվածները մերժեցին ներկայացուցչական խումբ ուղարկել հանդիպմանը՝ պահանջելով, որ վարչապետն անձամբ իջնի ներքեւ եւ բոլորի ներկայությամբ իրենց հարցերին պատասխան տա:

Arevtrakanner_cuyc_2

Հավաքվածները պնդում են, որ այսօր այստեղից չեն հեռանալու՝ մինչեւ իրենց հարցին լուծում չտրվի: Նրանք համաձայն են աշխատել հին օրենքով, միայն թե նորը չգործի:

Աշխատակիցներից մեկն ասում է. «Փոխանակ մտածեն հարկերը իջեցնեն, ժողովրդի վիճակը լավացնեն, հարկերն են ավելացնում, ոչ մի երկրում նման բան չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031