Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Իջեւանի բժշկական կենտրոնում յուրացո՞ւմ է կատարվել

Հունվար 26,2015 11:40

Հավաստի, ստուգված տեղեկություններով՝ Տավուշի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից յուրացման փաստի առթիվ: Դա վերաբերում է 2013թվականին:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին Իջեւանի ԲԿ-ում կայացել էր տնօրենի պաշտոնի համար մրցույթ: Դրա արդյունքում 2 մասնակիցներն էլ՝ Հրաչյա Ներսիսյանը եւ Վազգեն Մարգարյանը հաղթող էին ճանաչվել:

Մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ՝ 2013թ. հոկտեմբերի 1-ին Հ. Ներսիսյանն ազատվել է պաշտոնից, նրա մեկ այլ որոշմամբ՝ Վ. Մարգարյանի հետ 3 տարի ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր: Հրաչյա Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի եղբայրն է:

Հ. Ներսիսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ Տավուշի մարզպետի: Նա դատարան էր դիմել մրցութային հանձնաժողովի 2013թ. սեպտեմբերի 27-ի երկու որոշումները, մրցույթում հաղթող ճանաչելու մասին Վազգեն Մարգարյանի մասով որոշումը, նախկին մարզպետ Ա. Ղուլարյանի 2013թ. հոկտեմբերի 1-ի թիվ 113-Ա որոշումը եւ որպես անվավերության հետեւանք՝ Վազգեն Մարգարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ իրեն Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակելու պարտավորեցնելու եւ իր հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պահանջով:

2014թ. ապրիլի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Ներսիսյանի հայցը մերժել: Այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Իջեւանի ԲԿ-ում գործերը չեն կարգավորվել: 2014թ. դեկտեմբերի 8-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարգադրություն է ստորագրել Վազգեն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

Տավուշի մարզպետարանի կայքում գրված է , որ մարզպետը հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվությունը եւ հաշվի առնելով Վ. Մարգարյանի բացատրությունը՝ կարգադրել է աշխատանքում լուրջ թերությունների եւ խախտումների համար «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վ.Մարգարյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, վերջինս կարգադրելով 15 օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու խախտումները եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել:

2015թ. հունվարի 23-ին մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել Վ. Մարգարյանին ազատել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Մարզպետի մեկ այլ որոշմամբ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են այդ ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Համլետ Չոբանյանի վրա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով մեկ տարի երեք ամիս ժամանակահատվածը բավարար էր, ներկայիս տնօրենի գործունեությանն անդրադառնալու համար, որն ի դեպ հիմք է հանդիսացել նրան աշխատանքից ազատելու համար: Բացի դրանից Դուք, հարգարժան լրագրող, նշում էք, որ մարզպետը հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվություը և հաշվի առնելով Վ.Մարգարյանի բացատրությունը, որոշում է կայացրել նրան կարգապահական տույժի ենթարկելոը, իսկ հետո աշխատանքից ազատելու համար: Ենթադրվում է, որ ներքին աուդիտը ստուգել է ԲԿ-ի ֆինանսական գործունեությունն ու լուրջ խախտումներ արձանագրել, որոնք հավանաբար Վ.Մարգարյանը չի ընդունել: Այս դեպքում, որպես անկախ լրագրողի, ճիշտ չեր լինի, որ Դուք Ձեր հոդվածի առաջին մասի ջուր ծեծոցի փոխարեն, անդրադարց կատարեիք հենց այդ հանգամանքների վրա?, ի վերջո, ինչն է պատճառը, որ հայտնաբերված ֆինանսական խախտումների վերաբերյալ մարզպետարանն օրենքով սահմանված կարգով չի դւմում իրավապահ մարմիններին, իսկ Դուք էլ Ձեր հերթին այս մասին ոչինչ չեք գրում?, ինչն է Ձեզ խանգարել, որպեսզի մինչ հոդվածի դպագրելը, հանդիպեիք ԲԿ-ի աշխատակիցների հետ ու պարզեիք Վ.Մարգարյանի աշխատանքի ձախողման իրական պատճառները, եթե իհարկե Ձեր նպատակը ԲԿ-ում տիրող իրավիճակի լուսաբանումն է?: Այս ամենով հանդերձ, Դուք հարցականի տակ չեք դնում արդյոք անկախ լրագրող լինելու Ձեր կարգավիճակը:

  2. Հարգելի Գարեգին, ուրախ եմ, որ կարդում եք իմ հեղինակած նյութերն ու արձագանքում: Հաճախ ես համամիտ չեմ դրանց տակ ձեր մեկնաբանությունների հետ, որոնք ինձ միտումնավոր են թվում:Սոցիալական խմբերում իմ նյութերին բազում արձագանքողներ են լինում, ես ժամանակ չունեմ դրանց արձագանքելու: Ես չգիտեմ ձեր իսկական անունը, գուցե դուք էլ մարզի այն ղեկավարներից եք, որոնց գործունեությունը քննադատել եմ անցած տարիների ընթացքում: Ես անձնական ավտոմեքենա չունեմ, չեմ հասցնում հաճախ լինել մեր մարզի տարբեր բնակավայրերում, միշտ օպերատիվ լինել իրադարձության վայրում: Եթե Իջեւանի ԲԿ-ի մասին շատ բան գիտեք, գրեք՝ իմանանք, թե չէ մենակ քննադատում եք: Հիմա ով հեռախոս ունի , համացանցին միանալու հնարավորություն, կարելի է ասել՝ պոտենցիալ լրագրող է: Դուք էլ գրեք: Լիակատար անկախ լրագրող չկա,նույնիսկ օբյեկտիվ լրագրողը կարող է կախված լինել իր ընկերներից, հասարակության տրամադրությունից եւ այլն: Մյուս անգամ իր գրածները քննադատելու ժամանակ խնդրում եմ ներկայանաք ձեր իսկական անուն-ազգանունով, որ տղամարդավարի զրուցենք: Թէ չէ՝ անանուն ով ասես կարա..

  3. Garegin says:

    Հարգարժան Ոսկան չեք հավատա, սակայն իմ անունն իրականում Գարեգին է, իմ գործունեությունն էլ երբևէ Ձեր քննադատությանը չի արժանացել, Ձեզ հետ ես անձամբ ծանոթ չեմ, Ձեր հոդվածները կարդում եմ այն պարզ պատճառով, որ իմ մարզին են վերաբերվում, որտեղ տիրող իրավիճակն ինձ միշտ հետաքրքրել ու մտահոգել է, Ձեր հոդվածների իմ մեկնաբանություններում էլ ինչ-որ միտումներ մի փնտրեք, ես պարզապես իմ տեսակետն եմ արտահատում, որը եթե Ձեզ հուզում կամ մտահոգում է, ապա կարող եմ շրջանցել:
    Ես չգիտեմ տղամարդավարի զրույց ասելով Դուք ինչ ի նկատի ունեք, սակայն խոստանում եմ Իջևան քաղաքում լինելու դեպքում անպայման Ձեզ գտնել ու զրուցել:
    Ես պարզապես կարծում էի, որ քննարկելու ենք Ձեր հոդվածի բովանդակությունն ու այնտեղից բխող հարցերը:

  4. Karine says:

    Առողջապահության կազմակերպումից անտեղյակ մարդուն նշանակել տնօրեն ու հուսալ որ որևէ գործ կարգին կլինի, իհարկե բավականին թյուր կարծիք է;

  5. ԲՂԴՈ says:

    Արա ինչքան ասի չխառնվեմ,չի ըլնում;Էս Վազիկին գլխավոր դնելը մեր Ղուլը ուզեց Ներսեսանց տղեքին կոտրի,բայց դրանց ցավը տանեմ,դրանք հայ իջևանցի են:էրեվմա էս թազա մարզպետը Ղուլից կարգին տղա;

  6. Խոպանչի says:

    Տղամարդավարի ….. ծիծաղս եկավ , իրականում դու մտածում ես որ քո մեջ դեռ տղամարդկություն կա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031