Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակները որոշել են ԵԽԽՎ ամբիոնից բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը

Հունվար 26,2015 11:09

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Այն կանցկացվի մինչև հունվարի 30-ը: Օրակարգում ընդգրկված հրատապ թեմաներից է Ուկրաինայում իրավիճակը, մամուլի ազատության պաշտպանության հարցը Եվրոպայում, մասնավորապես «Շառլի Էբդո» երգիծաթերթի նկատմամբ կատարված ահաբեկչության համատեքստում: ԵԽԽՎ-ն առանձին քննարկում է հրավիրվելու անհանդուրժողականությունը և խտրականությունը Եվրոպայում թեմայով` թիրախում քրիստոնյաները:

Օրակարգային թեմաներից են Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության հարցը. կքննարկվի Սերբիայի նախագահի կողմից վավերացված թեկնածուների ցուցակը:

Ելույթներով հանդես կգան Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը և Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը:

Վեհաժողովը նստաշրջանի երկրորդ օրը կքննարկի ուկրաինացի փախստականների և տեղահանվածների խնդիրները:

Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նախօրյակին ադրբեջանական ԶԼՄ-ները լուր հրապարակեցին այն մասին, թե ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստվում է Ստրասբուրգում բարձրացնել այս տարվա ամռանը դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը: Մասնավորապես հանդես էր եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, որն արդեն բողոքի նամակ է գրել ԵԽԽՎ, որ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովների նիստերի ժամանակ քննարկվի նաև ադրբեջանցի գերիների դատավճիռը:

Մինչ Ստրասբուրգ մեկնելը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, թե նման քննարկում տեղի չի ունենալու: Հետաքրքրվեց` ո՞վ է նման բան ասում, հղում կատարեցինք ադրբեջանական լրատվամիջոցներին, տիկին Նաղդալյանը հորդորեց հիմք չընդունել դրանք:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները նշում են` դիվերսանտների թեմայով առանձին քննարկում դժվար թե լինի, բայց այդ թեմայով ադրբեջանցի պատվիրակները հաստատ ելույթներ ունենալու են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031