Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի բոլոր չեմպիոնները որոշվեցին

Հունվար 26,2015 11:01

Վանաձորում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն ընբիշները՝ բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի: Սակայն նրանց բացակայությունը չազդեց պայքարի սրության վրա:

Երկրորդ օրը մրցագորգը տրամադրվել էր 66, 75, 85 եւ 130 կգ քաշայիններին, որտեղ, համապատասխանաբար, չեմպիոնի կոչումը նվաճեցին Արամ Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանը եւ Էդգար Խաչատրյանը: 130 կգ քաշային կարգում հայտավորվել էր ընդամենը հինգ ըմբիշ (Այս քաշային կարգը խնդիր է ամբողջ աշխարհում: Ա. Հ.), այդ պատճառով լավագույնին որոշելու համար կազմակերպիչները նրանց մեջ պայքարը կազմակերպել էին շրջանային մրցակարգով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sportworld.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031