«Եկեք մի պահ հայացք նետենք դեպի անցյալ. ռուս մեծ դասականներ Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններին։ Ինչպե՞ս են նրանք նկարագրում Կովկասը։ Որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին։ Այլ բառերով ասած, որպես մի ռուսաստանյան գաղութ»: ԳԱԼԱ–ի լրագրողի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը։
Պարոն Շմիդթը ուշադրությամբ հետևում է նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական զարգացումներին եւ իրադարձությունների ընթացքին։ «Ես չեմ կարող անտարբեր մնալ, քանի որ աշխատել եմ այդտեղ։ Ռուսաստանի մոտեցումը դիտարկելիս ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ռուսական բանակը, ռուսները տերերն են, իսկ հայերը`ստրուկներ։ Դա բավականին բնորոշ է Ռուսաստանի վարած քաղաքականությանը, եթե մի պահ հայացք նետենք անցած դարի պատմությանը, կտեսնենք դրա ակնհայտ դրսևորումները»,-նշեց գերմանացի դիվանագետը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Զգացվում է որ քնելիս էլ խեղճը հայոց դարդից մղձավանջային երազներ է տեսնում: Մտահոգված է, ու ազնվորեն խորհուրդ է տալիս- հայեր էս ինչ եք անում, ում հետ եք ընկերությւոն անում: Ռուսներին լարեք, մեզ կանչեք, մենք լավն ենք:
Քանի դեռ մեր հավաքական գիտակցության մեջ չի ամրապնդվել, որ ռուսի գնալուց հետո ինչոր մեկը պարտադիր պետք է գա ապա այո՛, ավելի լավ էլ ռուսն էլ թող մնա, քանզի ստրուկի համար տեր փոխելը ցավալի հետևանքներ կառաջացնեն: Երբ մենք ինքներս մեր մեջ կհախթահարենք ստրկամտությունը ապա «ռուսի գնալ»-ը («ռուսին լարել»ը քո խոսքերով) կնշանակի ոչ թե տեր փոխել կամ ընտրություն տիրոջ մեջ, այլ համագործակցություն: Ով իր մեջ չի հախփթահարել դեռևս ստուկի հոգեբանությունը ապա մեկնաբանեք համագործակցություն բառը ինչպես ուզում եք, ով իր մեջ արդեն հախթհարել է ստրկամտության արգելքը թող ուղղի ինձ ավելի հարմար բառ գտնել կամ քաղաքականորեն ձևակերպել:
Իսկ ինչ կա այստեղ հեգնելու? Մարդը շատ ճիշտ է ասում, ռուսները իրենց սանձարձակ են պահում և կարելի է ասել` թշնամաբար: Հայերը միշտ էլ ռւսների կեղտոտ խաղերի զոհն են եղել
հետաքրքիր է. որ արևմտա- եվրոպացիների համար ամեն ինչ չափվում է գաղութ-գաղութատեր և ստրուկ-ստրկատեր հարաբերությամբ:
հիրավի, հռոմից հետո եվրոպայում բան չի փոխվել:
ստրկատիրությունը որպես ֆորմացիա ոչ մի փոփոխություն չի կրել հռոմեական եվրոպայում, չհաշված իհարկե “այֆոնը”…
գերմանացին թող մի հայացք գցի ԻՐ երկրի ու ազգի անցած դարի պատմությանը, երբ իր ազգը մնացած ժողովուրդներին վառարաններում էր վառում:
չեն էլ ամաչում, բերանները բացում ու անցյաիլ դարի պատմությունից են խոսում:
Արշակ, մերկապարանոց յայտարարութիւններ մի՛ արա: Գրելուց առաջ մտածիր:
Այո, պատմութիւնը դաժան է եղել, բայց գերմանացի ժողովուրդը խորապէս զղջացել է ու զղջում է, ի տարբերութիւն թուրքի:
Գերմանիան այսօր աշխարհի ժողովրդավար (եթէ ոչ ամենա) պետութիւններից մէկն է: Ու կարիք չկայ դեսպանի խօսքերն այդքան ցաւագին ընդունել: Ճշմարտութիւնն ընդունելու կամք է պէտք ունենալ:
Բոլորին քննադատելը գործ չէ, բոլորից տարբեր մտածելը կամ չմտածելը ևս:Ապացույցներն առանց բառերի էլ խոսել գիտեն և հակադարձելը դառնում է անառողջ գործ:
Hans-JOCHEN Schmidt
Այս մարդու անունը ՅՈԽԵՆ է, որը ՅՈՎԱԿԻՄԻ (Joachim) կրճատ ձեւն է, ոչ թէ ՅՈՀԱՆԻ (ՅՈՎՀԱՆՆԷՍԻ):