Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեվյանը վերջին տուրում հաղթանակ տարավ

Հունվար 25,2015 20:58

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում այսօր ավարտված «Tata Steel Chess» 77-րդ շախմատային գերմրցաշարը հերթական հաղթանակով ավարտեց ամերիկահայ Սամուել Սեւյանը՝ եզրափակիչ տուրում պարտության մատնելով Յան Թիմանին: Գերմրցաշարի  Challengers խմբի պայքարին առաջին անգամ մասնակցելու հրավեր ստացած պատանի գրոսմայստերը Հոլանդիայում տարավ 5 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն եւ 14 մասնակիցների մեջ 7,5 միավորով գրավեց 5-րդ տեղը:

Հակառակ իր պատանի հայրենակցի,  ուժեղագույնների խմբի հնաբնակ Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Դիրեն Լինին՝ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 5,5 միավորով զբաղեցնելով անսովոր 10-րդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ Արոնյանը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, արեց ինը ոչ-ոքի եւ կրեց երեք պարտություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ tatasteelchess.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Լավ կլիներ, որ վերջապես ՀՀ շախմատի ֆեդերացիան գնահատեր Արոնյանի ելույթները և ձեռնարկեր գործնական քայլեր նման երակարաշունչ ճգնաժամից նրան հանելու ուղղությամբ:

  2. Էդ որ գրում եք- պատանի հայրենակից, չեիք կարող իրենից մի երկու տող գրել, նաև իր վերաբերմունքի մասին հայության գաղափարին: Արոնյանը կողքին էր, մենք էլ կիմանանք, թե ինչքանով է հայրենակից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031