ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտահոգված է Ուկրաինայի արեւելքում զարգացումներից:
«Մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայում տեղի ունեցող հրադադարի խախտման վերջին միջադեպերով»,- հայտարարել է նա Հնդկաստանի մայրաքաղաքում լրագրողներին: Գրում է Interfax.ru-ն:
Օբաման նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողին վերջ տալու համար պատրաստ են ուժեղացնելու Ռուսաստանի նկատմամբ ճնշումները:
«Մենք շարունակելու ենք տնտեսական ճնշումները Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Օբաման ՝ ավելացնելով, որ ԱՄՆ նպատակ չունի թուլացնելու կամ վերացնելու Ռուսաստանի տնտեսությունը:
Կարդացեք նաև
Միաժամանակ Օբաման մեղադրել է իրավիճակի սրման մեջ Ուկրաինայի ծայրահեղականներին, որոնք ստանում եմ Ռուսաստանի ֆինանսական օժանդակությունը: «Եթե Ռուսաստանը առավել շատ է շահագրգռված զինված պայքար սկսելու մեջ, նշանակում է, որ այն ռազմական առումով ավելի հզոր է, քան Ուկրաինան»,- ասել է նա:
կոնֆլիկտ = ՀԱ – ԿԱ – ՄԱՐ – ՏՈՒ – ԹԻՒՆ