Ավարտվեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որը շատ ուժեղ կազմ էր հավաքել: Մասնակցեց 46 շախմատիստ, որից 15-ը գրոսմայստեր էր: Ինը խաղափուլում յուրաքանչյուրին տրվում էր 10 րոպե, գումարած 5 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:
Ի վերջո, 7,0 միավորով արագ շախմատի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը վաստակեցին 6,5-ական միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակում դասավորվեցին նույն հաջորդականությամբ:
Հայկական շախմատի լեգենդներից մեկը՝ Ռաֆայել Վահանյանը, պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chess-news.ru-ի