ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 25-ին ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 31 շենքի հարկերից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 31 շենքի նկուղում այրվում են ավտոպահեստամասեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.10-ին, մարվել՝ ժամը 09.53-ին:
Նկուղում այրվել են ավտոպահեստամասեր 5 խմ :