Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը չի հավատում Բաղանիսում սեւազգեստ անծանոթի հայտնվելուն

Հունվար 25,2015 14:13

Նրա խոսքերով՝ երեխաների ասածների մեջ հակասություն կա

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակից սպան, ով խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հայտնեց, որ սահմանամերձ  Բաղանիսի դպրոցի  մոտ սեւազգեստ անծանոթի հայտնվելու  մասին բաղանիսցի երեխաների պատմածները  իրականությանը  չեն համապատասխանում: Նա ասաց, որ դպրոցականներ Սերյոժա Հովակիմյանի եւ Ժորա Սահակյանի նշված ժամանակահատվածները իրարից կես ժամով տարբերվում են: Ոստիկանի վկայությամբ՝ ինքը զննել է դպրոցամերձ  ցանկապատից ներքեւում գտնվող այն տեղը,որտեղ ցատկից հետո ենթադրաբար  վայրէջք է կատարել  անծանոթը, եւ ոտնահետք չի գտել: Նոյեբերյանցի ոստիկանը  նաեւ տարօրինակ համարեց անծանոթի հայտնվելը զուգարանում, քանի որ դրա կողքին լքված, հին կաթսայատուն կա:

Նշենք, որ ավելի վաղ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը համագյուղացի դպրոցականների  պատմածը համարել էր նրանց վառ երեւակայության արգասիք: Այնուամենայնիվ, հունվարի 27-ին Բաղանիսի դպրոցում կհերթապահի Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի աշխատակից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Որպես ՀՀ քաղաքացի, ես դեմ չեմ մեր հասարակությունում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը, սակայն հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերում ու առաջնային գծում ստեղծված իրավիճակը, պետք է որ մեզանից յուրաքանչյուրը, իսկ լրագրաողն առավելապես, մտածի նաև հնարավոր հետևանքների մասին: Տվյալ իրավիճակում այս հոդված կոչվածը կարող է ավելորդ խուճապային տրամադրություն սերմանել բնակիչության ինչ-որ մասի մոտ, չնայած, որ իրականության հետ այն որևէ կապ չունի: Պատահական չէ, որ գյուղապետը այն բնորոշել է որպես վառ երևակայության արգասիք:
    Հավանաբար ճիշտ կլիներ հաշվի առնել գյուղապետի կարծիքը, չէ որ նա առավել հստակ է պատկերացնում իր գյուղում տիրող իրավիճակը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031