Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվում է «Tata Steel Chess» շախմատային փառատոնը, որն անկասկած Լեւոն Արոնյանի համար անհաջող ընթացավ:
Եզրափակիչ տուրում Արոնյանը խաղում է Դին Լիրենի, իսկ Սամուել Սեւյանը՝ Յան Թիմանի հետ: Երեկ կայացած նախավերջին տուրում Լեւոնը ոչ-ոքի արեց Մաքսիմ Վաշյե Լագրավի, իսկ «B» խմբում հանդես եկող Սամուել Սեւյանն ու Դավիդ Նավարան բաժանեցին միավորը: Հայաստանի լավագույն շախմատիստը 5,5 միավորով հինգերորդն է, ամերիկահայ պատանի գրոսմայստերը՝ վեցերորդը (6,5 միավորով):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tatasteelchess.com-ի
Կարդացեք նաև