Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի բռնապետությունը նոր պատերազմ է հրահրում

Հունվար 25,2015 11:39

ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքը գրում է՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելու հարցում կամք չդրսեւորելու մեջ:

Այս մասին Համբարյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու համար»,-նշել է Համբարյանը:

Ավելի վաղ արած գրառման մեջ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը նշել է, որ Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, որը կիսում է ԵԱՀԿ արժեքները և աջակցում է միջազգային հանրության խաղաղության փնտրտուքներին: Մինչդեռ Ադրբեջանն իսկական բռնապետություն է, որը հրահրում է նոր պատերազմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դրա համար էր սերժը տժժում Դիլիջանում:Դե, Դիլիջանն էլ է Տավուշ…Սահմանում գործ չկար, ոստիկանները անվտանգությունն էին ապահովում մեծն ինքնակալի կամ`ազգային զրոյի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031