ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 24-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գայի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 53VR555 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 91NN101 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն (ծնվ. 1975թ.) տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, ուղևոր Կ. Օ.-ն (ծնվ. 1999թ.) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ. Վ.-ն (ծնվ. 1990թ.) տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ:
Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Վ.Վ.-ինը` միջին ծանրության, իսկ Կ.Օ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: