Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել: Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:
Times.am-ը տեղեկացնում է, որ իր հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս ռազմական բախման ժամանակ հայ դիրքապահների կողմից ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ: Ի դեպ, հայ զինծառայողները նրանց նկատել են ժամանակին և հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կանխել դեռ չեզոք գոտում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արեւմտահայ մամուլը «դիվերսիոն գործողութիւն» արտայայտութիւնը թարգմանել է ԽԱՓԱՆԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ: Հետաքրքիր է, որ ԽԱՓԱՆԱՐԱՐ բառը կարող է գործածուել նաեւ գոյականաբար՝ որպէս «դիվերսանտ» (շնչաւոր առարկայ):
Բայց դէ ինձնից էլ լաւ էք հասկանում, որ այս գեղեցիկ թարգմանութիւնը հազիւ թէ հայաստանեան մամուլը կիրառի 🙂 Այս նորամուծութիւնն ընկալելու համար հոգեւոր մեծ պաշար է անհրաժեշտ:
Յ.Գ. Իսկ առհասարակ խորհուրդ կը տամ արեւմտահայ մամուլից, գրականութիւնից յաճախ օգտուել: Դրանից ձեր հայերէնը միմիայն կը շահի:
Անշուշտ բառեր էլ են լինում, որ արեւմտահայերէնը շատ յաջող թարգմանում եւ կիրառում է, սակայն արեւելահայերէն միջավայրում այդ բառը կենսունակ չի լինում: