Այսօր «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության հասցեից հայտարարություն էր տարածվել, որ ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամները միանում են «Հիմնադիր խորհրդարանին»:
Այդ հայտարարությունը ներկայացված էր 24 ՀՅԴ անդամի անունից եւ նշված էր, որ «ՀՅԴ-ն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի: Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը եւ մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց: Տարիների փորձից ելնելով` այլեւս համոզվեցինք, որ ՀՅԴ-ի այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին»:
Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց ՀՅԴ ԳՄ անդամ, Լոռու մարզի կառույցի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանից: Նա ասաց, որ ինքը քիչ առաջ է մամուլից տեղեկացել այդ հայտարարության մասին. «Նախ, մենք Սպիտակում կոմիտե չունենք: Չէր կարող Սպիտակի կոմիտեն նման հայտարարություն աներ: Սպիտակում ունենք ուղղակի ընկերներ, որոնց գերակշիռ մեծամասնությունն այս պահին արտագնա աշխատանքի է: Այդ ցանկը ես նայեցի, ցանկի մարդկանց 90 տոկոսին ես չեմ ճանաչում՝ լինելով մարզի պատասխանատու: Մի 3-4 հոգի իմ ճանաչած մարդկանցից այդտեղ կան, որոնցից առնվազն 2-ի հետ ես խոսել եմ, երկուսն էլ անտեղյակ են, թե ինչ է դա: Մյուսների հետ դեռ ճշտում եմ: Շատ անհասկանալի է, թե ինչ հայտարարություն է դա: Կարծում եմ, սա ուղղակի պրովոկացիա է՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի հետ կապված»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, այդ հայտարարության տակ ստորագրած 24 հոգու մեջ մի քանիսն են ՀՅԴ անդամ, որոնցից երկուսն արդեն հերքե՞լ են, որ կապ ունեն դրա հետ, իրենց անուններն ուղղակի օգտագործվե՞լ է՝ Հովհաննես Թադեւոսյանը պատասխանեց. «Այո, այդ 24 հոգուց 80-85 տոկոսը հաստատ մեր կառույցի մեջ չեն, ում էլ ճանաչում եմ, նրանցից մեկն ընդհանրապես տեղյակ չի ոչ մի բանից, մյուսն էլ ասում է՝ նման բան չի եղել, ո՞վ է ասում ես կուսակցությունից դուրս եմ եկել: Այսինքն, սա պրովոկացիա է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
20 տարեկանը միգուցե «դաշնակ» լինի: Բայց 40 տարեկանը ո՞նց կարող է ««դաշնակ» լինել/մնալ:
Հարգելի Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ, ինձ անհասկանալի մնաց վերևի լուսանկարի իմաստը. դա ատրճանակի լուսանկար է դրոշի ֆոնի՞ն, թե դրոշի լուսանկարն է ատրճանակի ներքո: Ի՞նչ կարող է դա նշանակել, զգուշացե՛ք, կկրակե՞մ, թե ահաբեկչությունն անմահ է… ????????????????
3-4՞մարդ, 80-85% ՞, գուցե անուններ տա՞ր պարոնը, մենք տոկոսները հաշվեի՞նք:
Увы, но руководство партии в Армении, под полным контролем Москвы.
Լինել պատասխանատուն ու չճանաչել իր կուսակիցներին:ՔՈ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ լավ ել համապատասխանում ես ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀՅԴ-ին