Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հիշեցի Լոս Անջելեսի դեպքը

Հունվար 24,2015 20:51

1992 թվականի ապրիլի 29-ին Լոս Անջելեսի կենտրոնի հարավային մասում սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնք տեւեցին մեկ շաբաթ եւ խլեցին 53 մարդու կյանք. հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, այրվել էր 5500 շենք, հասցվել էր 1 միլիարդ դոլարի վնաս, ձերբակալվել եւ դատվել էին տասնյակ քաղաքացիներ: Անկարգությունների պատճառ էր դարձել դատարանի որոշումը՝ արդարացնել  4 սպիտակամորթ ոստիկաններին, որոնք դաժան կերպով ծեծել էին Ռոդնի Քինգ անունով մի աֆրոամերիկացու:

1991 թվականի մարտի 3-ին Ռոդնի Քինգը, որը մինչ այդ եւ դրանից հետո խնդիրներ է ունեցել օրենքի հետ, թեթեւ դիմադրություն էր ցույց տվել իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին, վերջիններիս կողմից ենթարկվել էր էլեկտրաշոկի եւ մահակներով ծեծի, որը տեւել էր մի քանի րոպե: Միջադեպը տեսանկարահանված էր, հասարակության մեծ մասը վստահ էր, որ ոստիկանության գործողությունները համաչափ չէին, սակայն սպիտակամորթ ատենակալներից կազմված դատարանն այլ կարծիքի էր:  Դատավճռից հետո աֆրոամերիկյան բնակիչների բողոքը վերածվել էր, ինչպես գրում էին թերթերը, «սարսափի շաբաթի»: Անկարգությունները հաջողվեց կանգնեցնել միայն ազգային գվարդիայի եւ բանակի մասնակցությամբ: Դրանից հետո տեղի ունեցավ  նոր դատավարություն, որը 4 ոստիկաններից 3-ին մեղավոր ճանաչեց:

Այդ ամենի մասին ես հիշեցի 3 պատճառներով.

1/ Այն սահմանը, որը բաժանում է քաղաքակիրթ մարդուն կատաղած գազանից, շատ նուրբ է՝ նույնիսկ նորագույն ժամանակներում եւ նույնիսկ Միացյալ նահանգների նման զարգացած երկրում:

2/  Մարդկանց ազգային, ռասսայական, ցեղային եւ կրոնական տարբերությունները, ինչ էլ պաշտոնապես ասվի պետական եւ վերպետական մակարդակով, կարող են դառնալ սուր հակասությունների պատճառ:

3/  Իրավապահների եւ արդարադատության ակնհայտ արհամարհանքը հասարակական կարծիքի հանդեպ ամենուր՝ ժողովրդավարական եւ ոչ ժողովրդավարական, հարուստ եւ աղքատ երկրներում իր մեջ լուրջ պայթյունի վտանգ է պարունակում: Ավելին՝ այդ չափազանց անցանկալի պայթյունը կարող է տեղի ունենալ նույնիսկ հինավուրց եւ իմաստուն ազգերի մոտ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Հարգելի Արամ, չնայած որ ընդհանուր առմամբ համաձայն եմ ձեր հոդվածից բխող հետեվություններին, այնումենայնիվ կուզեի մի փոքր ավելացնել… Իհարկե սեվամորթ բնակչության նկատմամբ դարավոր խտրականությունը հիմնական պատճառներից էր 92 թվականի Լոս Անջելոսի քաղաքացիական խառնակությունների, սակայն այն փաստը որ այդ խառնակությունները տարածվեց նաեվ քաղաքի ամենատարբեր էթնիկ չքավոր շրջաններում խոսում էր այն մասին որ քաղաքի հասարակ բնակչությունը ընդվզում էր անտանելի սոցիալ տնտեսական տարաբաժանման- անխիղճ կեղեքման մասին…Աշխարհով մեկ Լոս Անջելոս, Հոլիվուդ բառերը ասսոցացվում են կինոաշխարհի շքեղ կյանքի…սակայն իրականության մեջ քաղաքի մեծ մասը , չհաշված Արեվմտյան մասի հարուստ թաղամասերի, հիշեցնում է Կենտրոնական Ամերիկայի ու Մեքսիկայի գյուղաքաղաքները…50 ականների Երեվանի Կայարանի ու Երրորդ մասի թաղամաերին, որոնք, Փարիզի Ելիսեյան պողոտայի հետ կհամեմատվեն , եթե Լոսի հետ համեմատեք… Ես այդ չարաբաստիկ օրը քաղաքի աղքատ իսպանախոս շրջանում էի եվ իմ աչքերով տեսա ինչպես նորաբնակ էմիգրանտները առիթից օգտվելով, ջարդում էին խանութների ապակիները…Արեվելյան Հոլիվուդի խանութներից մեկում մի հայ տարեց կնոջ էին բռնել թալանի ժամանակ…«Միացյալ նահանգների նման զարգացած երկրում…» իհարկե միայն մասամբ եմ համաձայն երկրի զարգացած լինելուն , այդ զարգացվածությունը արդյունք է «վայրի կապիտալիզմի» …ամբողջ աշխարհով մեկ գնալով սրվում է 1% հարուստների ու աշխարհի մնացած բնակչության դիմակայությունը… եվ ԱՄՆ ում եվ Ռուսաստանում:… Լոսում այդ չարաբաստիկ օրերին ոստիկանություն պասսիվ դիրք էր բռնել ցույց տալու համար որ առանց իրենց հարուտները անպաշտպան են…դրա համար են Ռոբոն ու Սերժը, Պուտինը այդքան բարյացկամ ներքին ուժերի ղեկավարների նկատմամբ…Ես էլ
    կարծում եմ այդ դիմակայությունը մի օր պիտի պայթի…

  2. Arshak says:

    Գալուստ, իակ ԱՄՆ-ում “գուլագ” եղե՞լ է երբևէ:

    • ՀԱՅ says:

      Ու իբր ի՞նչ։ Արշակի մեկնաբանությունը ռեալ է ու ճշմարտությանւ մոտ, իսկ Արամն ընդհանրապես թեորաներ արտաբերող է։

    • Գալուստ says:

      Հարգելի Արշակ, ցավում եմ որ իմ մտքերը «հակաամերիկյան» տպավորություն են առաջ բերել,չեմ կարծում որ «գուլագ» ի հասած լինի…ես ինքս օգտվում եմ ամերիկյան բոլոր հնարավոր ազատություններից, կարողացել եմ կրթությունս շարունակել, որոշակի տնտեսական ապահովության հասնել…անձամբ ես բողոք չունեմ…սակայն կարծում եմ որ երկրի նյութական պոտենցիալը ավելի համամասնական կարելի կլիներ բաշխել, կրթական սիստեմը բարելավել, այնպես որ սեվամորթ եվ ամենատարբեր գույնի երիտասարդներ օգտվեին այն հնարավորությունից ,որը ես անվճար ստացել էի խորհրդային երկրում…այսօր չունեվոր երիտասարդների մոտ սոցիալական աստիճաններով բարձրանալը շատ ավելի դժվար է քան մի երեք տասնյակ տարիներ առաջ…կյանքի կենսամակարդակը բավական զիջում է մի շարք զարգացած եվրոպական երկրների…

  3. Աբո says:

    Ես համաձայն եմ Գալուստի հետ,և նույն պես
    կարծում եմ,որ այդ դիմակայությունը մի օր պիտի պայթի:
    Արշակի հարցին,թե ԱՄՆ-ում “գուլագ” եղե՞լ է երբևէ,կպատասխանեմ,որ ԱՄՆ-ում այժմ էլ կա “գուլագ”,պարզապես կոչվում է Գուանտանամի բանտ:

    • Գալուստ says:

      Հարգելի Աբո, կարծում եմ Հայաստանն էլ լավ կանեէր Գուանտանամոի նման «գուլագ» ունենար եվ այնտեղ պահեր ադրբեջանական դիվերսանտներին, ռուսական պերմյակովներին… իսկ խորհրդային «գուլագ» ներում հիմնականում խորհրդային երկրիանմեղ քաղաքացիներ էին, ոչ թե րադիկալ մուսուլմաննեէր Ալհամ Ալիեվի նման…

  4. Աբո says:

    Հարգելի Գալուս,Հայաստանում Գուանտանամոի նման բանտ կլինի,եթե Ռուսաստանը ցանկանա և թույլատրի:
    Խորհրդային «գուլագ»- ներում հիմնականում խորհրդային երկրի անմեղ քաղաքացիներ էին, Գուանտանամոի բանտուն միայն րադիկալ մուսուլմաններ են,Սիրիայում մարդկանց գլխատողներնը՝ դեմոկրատիայի համար պայքարող ապստամբներ են…այս ամենը պարզապես ամերիկյան պրոպագանդա է:

  5. Arshak says:

    Չէ, ինչ ես ասում հարգելի Գալուստ: իրականում ինձ հետաքրքիր էր, թե ամերիկացիք իրենց ժողովդրին տանջել են՞ , քշել են՞ տարբեր լագերներ,
    ասենք որ ասում են “ռեզերվացիաներ”, դրանք ստալինա-պուտինյան պրոպագանդնա է՞ սուտ խոսում թե՞ ինչ որ նման բան եղել է:
    հետո հիմա շատ են ռուսական ալիքներով ցույց տալիս, թե ոնց է ամերիկյան պետությունը ներկայացնող ոստիկանը մարդ սպանում փողոցներում: դա ճիշտ է՞ թե ռոււսական ֆոտոշոփ է…
    հետո շատ են սկսել խոսալ ռուսական պրոպագանդան, որ ԱՄՆ-ը անօրինական զավթել է/ անեքսիայի է ենթարկել Մեքսիկան ահռելի տերիտորիաներ, սա ինչ՞ է իրականություն է…
    մի խոսքով որպես օբեկտիվ մի մարդ, ով շատ օբեկտիվ հասկանում է ինչ անմարդակային բան է՝ Պուտին, Ստալին , սովետ /մի երկիր, որտեղ կարծում եմ դուք շատ անմարդկային պայմաններում մեծացրել եք- սովետական անկապ դպրոցներում/, հիմա պատմեք թե որն է ճշմարտությունը ամերիկայի մասին, որը այդքան ճղճիմ ձևով ապականու է պուտինյան-սովետական գուլագային հոտ արձակող պրոպագանդան:
    չէ՞ որ սուտ է, որ ամերիկացիք բութուլկի տեղը հիդկացիների վրա էին իրենց զենքերը թյունինգ անում:

  6. Գալուստ says:

    Հարգելի Արշակ, հասկանում եմ հարցդ որտեղից է գալիս…ասեմ…Ամերիկայի պատմությանը լավ ծանոթ չեմ, բայց կարծում եմ որ սկսած 19 րդ դարից մոտ մեկ միլլիոն հայեր բնակություն են հաստատել…չեմ լսել թե մեկը նրանցից ռեզերվացիաի մեջեղած լինի… կամ «գուլագում»… կարող ես ծանոթներիդ հարցնել…իմ պապը մորս կողմից անցյալ դարի սկզբներին Ամերիկաէ եկել բայց հետո վերդարձել է թուրքերի դեմ կռվելու… նա էլ նման բաներ չի պատմել…ինչ վերաբերում է ամերիկյան ոստիկաններին, մոտիկից ծանոթներ չունեմ, բայց վերջերս կարմի լույսի տակ անցա, կանգնեցրին, բայց «թիկետ չտվին»… կարծում եմ մեծ քիթս օգնեց…ինչ վերաբերում է ռեզերվացիաներին…Տիգրան Մեծը ժամանակին եվս նվաճումներ էր անում, տասնյակ հազարավոր հրեաների էր բերել բնակեցրել Տիգրանակերտում…չեմ կարծում իրենց «քյաբաբ խորովածով » էր կերակրում իրենց….եվ հետո ռուսները որ էդ հյուսիս արեվելքի անծայրածիր հողերը գէավել են , բնիկները իրենց «վոդկայով» ու աղ ու հացով չեն դիմավորել…ես հիմա բնակվում եմ Լոսից մի փոքր հեռու քաղաքում որի մի մասը տեղի հնդիկների ռեզերվացիա է, էդտեղ իրենք կազինո ունեն: Էդ մարդկանց տարեկան եկամուտը իմից միքանի անգամ բարձր է(..չնայած որոչ աշխատում են , ոչ էլ մտածում են դրա մասին…).քոնի մասին իհարկե գաղափար չունեմ…բայց շատ ռուսներից…էսօրվա ռուբլու կուրսով եվս կարծում եմ շատ կլինի…: Հարգելի Արշակ ես «պրոպագանդիստի անկյունի» հետ գործ չունեմ …գրում եմ այն ինչ որ գիտեմ…հեռուստացույց շատ չեմ նայում…ժսմանսկ չունեմ…գրքեր եմ կարդում մեկ մեկ…էդ ռուսական Վրեմյա ծրագրին խորհուրդ չեմ տա լսես, ոնց որ պարոն Հակոբն ասում ա«մասսոնական, հրեական» հերետիկոսների գործ ա…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031