Ալմաթիում մեկնարկած Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակների համար սամբոյի «A» դասի միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, մրցաշրջան 2014-ի արդյունքներով հանրապետության 10 լավագույն մարզիկների ցուցակում տեղ զբաղեցրած Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը տանելով միայն հաղթանակներ՝ 52 կգ քաշային կարգում այսօր նվաճել է չեմպիոնի կոչումը:
Մրցաշարին մասնակցում է 21 երկրի շուրջ 200 սամբիստ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ msy.am-ի