Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«4 պատճառ կա՝ շփման գոտում Ադրբեջանի ակտիվացման համար». Արմեն Մարտիրոսյան

Հունվար 24,2015 19:02

Այս տարի հակառակորդը շփման գծում անընդհատ կրակ է բացում եւ խախտում զինադադարի ռեժիմը: Թե ինչու է հատկապես վերջին շրջանում ակտիվացել հակառակորդը՝ ոմանք դա կապում են Ցեղասպանության 100-ամյակի հետ, ոմանք՝ Գյումրիի դեպքերի:

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ադրբեջանի ակտիվացման համար 4 պատճառ է տեսնում. «Պատճառներից գլխավորը ներքաղաքական է, երկրի ներսում իրավիճակը: Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանն օգտվում է այն  իրավիճակից, որ ցավոք Հայաստանը կոնկրետ այս պահին աշխարհաքաղաքական, միջազգային առումով իրենից հետաքրքրություն չի ներկայացնում՝ իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում: Երրորդ պատճառն այն է, որը շատ հավանական եմ համարում՝ քանի որ նավթի միջազգային գներն ընկել են, իրենք փորձում են շանտաժի լեզուն կիրառել՝ Հայաստանում խուճապ առաջացնել, միջազգային գործընկերների վրա ճնշում բանեցնել, որ արագացնեն եւ իրենց համար նպաստավոր ինչ-որ լուծում առաջարկեն: Ցավոք, վերջերս Ռուսաստանի հետ շատ են ջերմացել եւ դրանից էլ են օգտվում: Չորրորդ հանգամանքը, կարծում եմ, կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հետ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված»:

Արմեն Մարտիրոսյանը կապ չի տեսնում Գյումրիի դեպքերի եւ շփման գծում լարվածության միջեւ. «Գյումրիի դեպքերը տեղի ունեցան հունվարի 12-ին, բայց մինչ այդ էլ ադրբեջանցիներն արդեն այդ դիվերսիաների քաղաքականությունը սկսել էին մեծ ծավալով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031