ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամների հայտարարությունը
Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի:
Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը և մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց:
Տարիների փորձից ելնելով այլևս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:
Կարդացեք նաև
ՀՅԴ անդամ մեր մյուս ընկերներին ևս կոչ ենք անում հետևել մեր օրինակին:
24 հունվարի 2015 թ.
ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և
կոմիտեության անդամներ
- Ստյոպա Մկրտչյան
- Արթուր Թորոսյան
- Արմեն Բիձյան
- Տիգրան Սարգսյան
- Համլետ Դունամալյան
- Դերենիկ Կուրղինյան
- Արամայիս Մագոյան
- Գևորգ Համբարյան
- Կարեն Ավետիսյան
- Սուսաննա Էտիբարյան
- Ֆրունզիկ Ասատրյան
- Զաքար Բաղդասարյան
- Արմեն Մարկոսյան
- Վահե Շահբազյան
- Գոհար Նազարյան
- Բենո Սեյրանյան
- Արմեն Լամբարյան
- Գևորգ Երանոսյան
- Արգամ Մագոյան
- Նարինե Չոբանյան
- Արփենիկ Չոբանյան
- Կարեն Մահինյան
- Իրինա Ադամյան
- Մարզպետունի Պողոսյան