Վանաձորում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 110 ըմբիշ:
Առաջին օրը մեդալների համար պայքարին ներգրավվեցին 59, 71, 80 եւ 98 կգ քաշայինները: Քիչ առաջ ավարտվել են եզրափակիչ գոտեմարտերը եւ հայտնի են հանրապետության 2015 թվականի չեմպիոնները:
59 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է մեր ամենափորձառու ըմբիշը՝ Ռոման Ամոյանը (նկարում): Հայաստանի չեմպիոնի կոչում նվաճել են նաեւ Վարշամ Բորանյանը՝ 71 կգ, Հրաչ Հովհաննիսյանը՝ 80 եւ Վահե Սիմոնյանը՝ 98 կգ քաշային կարգ:
Հայաստանի առաջնությանը մարզչական շտաբի համաձայնությամբ չեն մասնակցում աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Առաջնությանն առողջական նկատառումներով ներկա չէ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նրա պարտականությունները Վանաձորում ժամանակավորապես կատարում է հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wrestlingarena.info-ի