Պաշտպանության նախարարն այցելել էր սահմանագոտի
Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանագոտի: Նախարարը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելեց սահմանամերձ Կոթի գյուղ, Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանին ցավակցության հայտնեց նրա մոր մահվան կապակցությամբ:
Նախարարը Կոթիում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարներին հարցրեց, թե ինչպես է սահմանագոտու բնակչության ոգին: Գյուղապետերն ասացին, որ սահմանագոտու բնակչությունը վճռական է, ադրբեջանցիների ոտնձգություններից չի երկնչում: Նախարար Օհանյանն ասաց, որ հակառակորդի ոտնձգություններին ի պատասխան հայկական զինուժը եռակի անգամ ավելի կորուստներ է պատճառել նրան:
Այնուհետեւ նախարարը եղել է սահմանամերձ Ոսկևան գյուղում, այցելել հունվարի 17-ին զոհված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանի, հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած ոսկեվանցի Սերյոժա Սարգսյանի տներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Որտե՞ղ է ապացույցը: Նույնը ադրբեջանական կողմն է ասում՝ հայկական կորուստների մասին:
Ես արդեն ասել եմ. Հայաստա՛նի (և Արցախի) համար լավագույնը ԱՄՆ-ի բազա տեղադրելն է Սյունիքում. այ սա՛ կլինի իսկական անվտանգության երաշխիք՝ ռուս-թյուրքական օղակում:
Եթե նույնիսկ Օհանյանի թվաբանությունը ճիշտ է… Ադրբեջանի ինն ու կես միլիոն բնաչության դեմ քանի՞ միլիոն հայ կա ՀՀ – ում… Էս ՛՛լոգիկա՛՛-յով շուտով հայաստանը կպրծնի…
Նորից եմ չհասկացողների համար ասում՝ թուրքի հարյուրավոր զոհերը չեն մեղմում մեր թեկուզ մեկ զոհի վիշտը: Անճարակները թող թողնեն ասպարեզը: