Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիայում Ղազախստանի դեսպան Ժանսեիթ Թումեբաեւը ասել է, որ Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ողջունելի է, թեեւ Թուրքիան դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել:
Նա լրագրողներին հայտնել է, որ հունվարի 22-ին Անկարայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի դեսպանների համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մինչեւ միության ստեղծումը իրենք Թուրքիայի ղեկավարների հետ քննարկել են Թուրքիայի անդամակցության հարցը:
«Մենք կարեւորում ենք տնտեսության եւ առեւտրի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը»,- ասել է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը՝ հավելելով, որ իրենք կողջունեն Թուրքիայի՝ ԵՏՄ-ին միանալու ցանկացած հայտ:
Սավինիխը ասել է, որ ԵՏՄ-ի նպատակն է ապրանքաշրջանառության, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ, արդյունաբերության եւ գյուղատնտեսության համակարգված քաղաքականություն, համագործակցություն խոշոր ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում, ըստ նրա, նպատակներից է նաեւ ձեւավորել բնական գազի ու նավթամթերքների համատեղ էներգետիկ շուկաներ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ