Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Դինքի ընկերները» դատապարտել են իշխանություններին սպանությունը գյուլենական շարժմանը կապելու համար. Todays Zaman

Հունվար 24,2015 16:55

«Հրանտ Դինքի ընկերներ» խումբը խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի սպանությունը գյուլենական շարժման հետ կապելու փորձ անելու համար՝ կոչ անելով բացահայտել հանցանքի իրական մեղավորներին, փոխանցում է «Թըդեյս Զաման»-ը:

Խումբը հունվարի 23-ին մամուլի ասուլիս է տվել Չաղլայան դատարանի դիմաց՝ Դինքի դատական գործի վերանայման 8-րդ նիստից առաջ: Վերլուծաբան Այդըն Էնգինը նշել է, որ փորձ է արվում սպանությունը կապել մեկ անձի կամ խմբի հետ.

«Փորձում են սպանությունը կապել «զուգահեռ» (այսպես է անվանում Էրդողանը գյուլենական շարժումը) կոչվող անորոշ կառույցի հետ: Սակայն մենք հենց սկզբից գիտեինք, որ այս հանցագործությունը կատարվել է ազգային հողի վրա», – ասել է նա՝ ավելացնելով, որ այս դատավարությունը պարզապես թատրոն է ու Արդարություն և զարգացում իշխող կուսակցությունն այն օգտագործում է իր քաղաքական շահերի համար՝ հանցանքը կապելով գյուլենական շարժման հետ:

Ֆեթուլլահ Գյուլենի արդի իսլամ քարոզող շարժման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առճակատումը սկսվել է 2013թ. կոռուպցիոն սկանդալից, որի մեջ ներգրավված էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031