Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Տեղեկատվական դաշտում սադրանքների միջոցով փորձ է արվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բախում առաջացնել»

Հունվար 24,2015 16:05

«Ռազմաբազայի շրջակայքում ապրող ժողովուրդը ցանկություն ունի ապահովագրված լինել նրանից, որ ռազմաբազայի տարածքից մեկը տանկով դուրս չգա»,- այսօր՝ հունվարի 27-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Նա պարզ է համարում այն հանգամանքը, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա, քանի որ Հայաստանը սահմանը պահելու համար քանակական խնդիր ունի. «Մենք, փաստորեն, Արցախի ճակատից մարդկանց պետք է տեղափոխենք, որպեսզի իրենք սահմանը պահեն, եւ դրա համար ֆինանսական մեծ ներդրումներ են պետք: Կարծում եմ՝ պետք է կանոնակարգվի եւ վերահսկողություն սահմանվի ռուսական ռազմաբազայի վրա»:

Բլոգերի խոսքերով՝ տեղեկատվական դաշտում սադրանքների միջոցով փորձ է արվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բախում առաջացնել. «Ամեն ձեւ այդ հրահրումները փակվում են, բայց շատ ակնհայտ է, որ հակառուսական կողմը՝ Ուկրաինան եւ Վրաստանը, շատ լավ աշխատում է: Տեղեկատվական դաշտը ողողված է ուկրաինացիների սադրանքներով, ապատեղեկատվություններով, բայց իրենց հիմնական ուղղությունը՝ հակառուսական տրամադրություններ հրահրելն է: Ադրբեջանն իր կողմից մտել է, որպեսզի Հայաստանի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնի, եւ ներկա պահին ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով այդ սրման գործընթացը գնում է, այսինքն՝ պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ կա շատ ահավոր ոճիր, ներքին վրեժ լուծելու պահանջ եւ կան մարդիկ, որոնք դրա վրա աշխատում են »:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031