Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին մահվան ելքով զանգվածային կռվին մասնակցած Ալեքսանդր Մանուչարյանը ներկայացել է ոստիկանություն, հայտնում է «Բլոկնոտ»-ը:
Դատարանը խափանման միջոց է ընտրել 2 ամսով կալանքը: Նույնքան ժամանակ կալանավայրում կանցկացնի Միխայիլ Գրիգորյանը, որը կռվի արդյունքում ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալն է:
Սպանության մյուս կասկածյալը՝ Կարեն Թովմասյանը, դեռ հետախուզման մեջ է:
Ականատեսների պատմելով՝ կռիվը սկսվել է Գյումրու ողբերգության շուրջ խոսակցություններից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ